Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ՝ Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ
2020թ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը պարտություն կրեց Ադրբեջանից:
Անդրադառնալով ամիսներ շարունակ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմանը՝ Հայաստանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ ցամաքային կապը՝ Լաչինի միջանքը, ամիսներ առաջ նախ արգելափակվեց մարդկանց կողմից, ովքեր հայտարարեցին, թե ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներ են, իսկ ավելի ուշ Բաքուն անվտանգության նկատառումներից ելնելով անցակետ տեղադրեց այս ռազմավարական ճանապարհի մուտքի մոտ, որից հետո միջանցքով երթևեկությունը դադարեցվեց:
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ ներկայացնելով շրջափակված Ղարաբաղում մարդասիրական վատթարացող իրավիճակը և հայտարարել, որ այնտեղ առկա է սննդի, դեղորայքի և վառելիքի պակաս»:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրել է նաև այս հատվածում էլեկտրաէներգիայի և գազի անջատման մասին, որի շուրջ Բաքուն և Երևանը տասնամյակներ շարունակ վիճում էին։
Մարգարյանը հավելել է. «Ստեղծված վիճակում աճել է մահացությունների թիվը, հատկապես շաքարային դիաբետով և սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների շրջանում»:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերը ներկայումս գտնվում են իրական հումանիտար աղետի եզրին»։
Նա մեղադրել է Ադրբեջանի և ասել, որ Բաքուն «միտումնավոր անտանելի է դարձնում կենսապայմանները Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար»։