Հայաստանն ու Ադրբեջանը ԱԽ նիստում իրար դեմ մեղադրանքներ են ուղղել
Չորեքաբթի օրը Լեռնային Ղաաբաղում տիրող իրավիճակի հարցը քննարկելու նպատակով կայացած ԱԽ նիստում, Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրել են «մարդասիրական ճգնաժամ ստեղծելու» և «քաղաքական կեղծավորության» մեջ։
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ նիստում ունեցած ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է. «Մեր տարածաշրջանում կայունության հեռանկարը թուլանում է Ադրբեջանի պատճառով, քանի որ Բաքուն Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է ստեղծում: Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի թուլացմանը»։
Նշելով, որ Լաչինի միջնացքը պետք է բացվի, Միրզոյանը հավելել է. «Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանը Ղարաբաղի հետ կախպող միակ հաղորդակցության ճանապարհ և այլընտրանք չունի»:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևն ԱԽ նիստում ասել է, որ Հայաստանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան նախապես ծրագրված քաղաքական կեղծավորություն, և որ նիստն անցկացնելու Երևանի խնդրանքը միջազգային հանրությանը մոլորեցնելու Հայաստանի մեկամսյա արշավի մի մասն է։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին նույնպես ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խնդիրները պետք է լուծվեն, և դրսից պարտադրված ոչ մի ծրագիր չի կարող փոխարինել երկխոսությանը։
Նա նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումն անհնար է պատկերացնել առանց Ադրբեջանի իրավական շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորման»:
Նաև ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ջունը Երևանին և Բաքվին հաշտեցման կոչ է արել, նշելով. «Չինաստանն ուշադիր հետևում է երկու երկրների զարգացումներին և մշտապեսսզ հորդորել է Լաչինի միջանցքի խնդիրը լուծել երկխոսության միջոցով»։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթն Ադրբեջանին կոչ է արել կատարել Ղարաբաղի վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունները։ Նա նշել է. «Իրավիճակը շատ վատ է, և ամեն օր ավելի է վատանում»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Արցախում հայերի համար ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայտարարել էր, որ Ադրբեջանը կանխել է Լաչին-Ստեփանկերտ ճանապարհով մարդասիրական օգնության առաքումը և էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:
Ի պատասխան այս հայտարարության, պաշտոնական Բաքուն Երևանի կառավարությանը մեղադրել է «Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիների շրջանում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Եթե Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչներն իրոք ունեն հումանիտար ապրանքների կարիք, կարող են օգտվել Աղդամի ճանապարհից միջազգային գործընկերների հսկողության ներքո»։