Սինանյանը Իրանի նորանշանակ դեսպանի հետ խոսել է հայ–իրանական հարաբերությունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i204664-Սինանյանը_Իրանի_նորանշանակ_դեսպանի_հետ_խոսել_է_հայ_իրանական_հարաբերությունների_մասին
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2023 09:40 Asia/Tehran
  • Սինանյանը Իրանի նորանշանակ դեսպանի հետ խոսել է հայ–իրանական հարաբերությունների մասին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Սինանյանը դեսպանին ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը:

«Հայ-իրանական պատմական կապերը, մշակութային աղերսները, բազմաթիվ ոլորտներում համագործակցության օրինակները փաստում են ամուր հարաբերությունների մասին: Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները»,- նշել է գլխավոր հանձնակատարը:

Երկուստեք ընդգծվել են հայ-իրանական հազարամյա կապերի նշանակությունը, հայկական սփյուռքի դերը երկկողմ հարաբերություններում, փոխհամագործակցության նոր հնարավորությունների կարևորությունը: Զրույց է ծավալվել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ձևաչափի և սփյուռքի ներգրավվածության հարցերի շուրջ:

Հանդիպման ընցաքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու անվտանգային նշանակության տարբեր խնդիրների: