Ադրբեջանը Լաչինում կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը
ԼՂ իշխանությունները հայտարարել են, որ օգոստոսի 17-ի երեկոյան Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը:
«Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տվել»,- գրել է Ղարաբաղի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ն Հայաստանի դիմումի համաձայն արտահերթ նիստ է կայացրել Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի քննարկման նպատակով:
Բեգլարյանը նշել է, որ Ղարաբաղում ինտերնետի անաջատումը համընկել է ԱԽ նիստից հետո մամուլի ասուլիսի մեկնարկի հետ, հավելելով, որ Ադրբեջանը դիտավորյալ է խափանել ինտերնետային կապը:
Մամուլի ասուլիսին մասնակցել է 27 երկրից 130 ներկայացուցիչ: