Առաջին անգամ հաստատված չվացուցակով կայացել են Երեւան-Կապան, Կապան-Երեւան օդանավով թռիչքները
Օգոստոս 21, 2023 07:56 Asia/Tehran
Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երեւան-Կապան, Կապան-Երեւան օդանավով թռիչքները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետարանից:
Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում եւ ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երեւան։
Կապան-Երեւան չվերթի օդանավում ուղեւորների մեջ են նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։