Հայաստանն ու Հնդկաստանը նախանշվել են երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i205280-Հայաստանն_ու_Հնդկաստանը_նախանշվել_են_երկու_երկրների_միջև_ռազմարդյունաբերության_ոլորտի_գործակցության_հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը՝ Ազգային մասնագիտական դասակարգման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիայի գլխավորությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2023 14:25 Asia/Tehran
  •  Հայաստանն ու Հնդկաստանը նախանշվել են երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը՝ Ազգային մասնագիտական դասակարգման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիայի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ներկաներին, ընդգծել, որ մեծ պատիվ է նման ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր, որից հետո մանրամասնել է նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները։

Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարության ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է՝ տեխնոլոգիական ժամանակակից մշակումների հիման վրա։

Սուկրիտի Սինգհ Դահիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել պատվիրակության կազմը, խոսել երկու երկրների միջև պատմական կապերի մասին և հույս հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը կզարգանա։

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման, հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում  նախանշվել են  երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները։

Ազգային ռազմական կրթարանի բազմազգ պատվիրակությունը խոսել է կարողությունների զարգացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարևորության մասին։

Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն։

armenpress.am