Փաշինյանը շարունակում է քննադատել Ղարաբաղում Բաքվի գործողությունները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է,-«Ադրբեջանի Հանրապետությունը Լաչինի միջանցքի մոտակայքում սպասող հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տալիս մուտք գործել Լեռնային Ղարաբաղ»։
Երեկ ԼՂ-ի տարածաշրջանի ղեկավարի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարել է,որ եթե Ադրբեջանը իրոք հետաքրքրված է Ղարաբաղի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ պարզապես պիտի չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը, հետևաբար, Ադրբեջանի այսպես կոչված մարդասիրական օգնությունը Ստեփանակերտին միտված է առկա խնդիրների խորացմանը, ոչ թե դրանց լուծմանը։
Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը Ստեփանակերտ է ուղարկել 40 տոննա ալյուրի արտադրանք, որի տեսագրությունը հեռարձակվել է այդ երկրի լրատվամիջոցներով։ Կարմիր մահիկի ղեկավարությունը պնդել է, որ այդ օգնությունները տեղ հասցնելու համար պետք է օգտագործվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը Ստեփանակերտ է ուղարկել 361 տոննա մարդասիրական օգնություն։
ԼՂ-ի տարածաշրջանի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեքշաբթի օրը հայտարարել էր,որ միայն Լաչինի միջանցքով են պատրաստ հումանիտար բեռներ ստանալ:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց,որ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին օգոստոսի 31-ին ավելացան ևս տասը։ Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունը ուղեկցեց մինչև Կոռնիձոր։
«Այդուհանդերձ, ոչ այս, ոչ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանած հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ» ասել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելել է,-«Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը»։
Փաշինյանն ասաց,-«Այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է․ Բաքուն պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը»։
Փաշինյանն ընդգծեց.-«Ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում 21-րդ դարում՝ միջազգային հանրության աչքի առաջ և »:
ՀՀ Վարչապետը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
Ասկերանում ղարաբաղցի հայ բնակիչները, բողոքելով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից ուղարկված մարդասիրական օգնության դեմ, հայտարարել էին, որ Ղարաբաղի բնակիչները չեն ուզում Բաքվից Աղդամի ճանապարհով ուղարկվող օգնությունը։
Երևանի իշխանությունները ընդգծում են, որ 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ նշված է միայն Լաչինի միջանցքը՝ որպես իրենց և Ղարաբաղի միջև կապող ճանապարհ, իսկ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը փակված է անցած դեկտեմբերից։