Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i205354-Արմեն_Գրիգորյանն_ու_Իգոր_Խովաևը_քննարկել_են_ԼՂ_շուրջ_ստեղծված_իրավիճակը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Արմեն Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2023 15:37 Asia/Tehran
  • Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Արմեն Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր։

Երկուստեք ընդգծվել է հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։