ՆԱՏՕ-ին անդամակցելու Երևանին ուղղված կոչը և Հայաստանի պատասխանը
Ավստրիայում գործող «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Գյունտեր Ֆելինգերը Հայաստանին կոչ է արել միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆելինգերը կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: Նա այդ մասին գրել է X միկրոբլոգում:
Նա դիմել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Հայաստանը պաշտպանելու հորդորով:
Չնայած ՆԱՏՕ-ի պաշտոնյայի Հայաստանին ուղղված այս կոչին, Հայաստանի փոխարտգործնախարարն ասում է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ից հրավեր չի ստացել։
ՀՀ փոխարտգործնախարար՝ Վահան Կոստանյանն ընդգծել է. «Առայժմ ՆԱՏՕ-ում ոչ ոք Հայաստանին չի հրավիրել միանալ այս դաշինքին, սակայն Երևանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ռազմական այս կազմակերպության հետ»։
Նշենք, որ Հայաստանն այժմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Մոսկվայում։