Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ Հայաստանի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205570-Լաչինի_միջանցքն_այլընտրանք_չունի_Հայաստանի_ԱԳՆ
Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք.- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2023 09:09 Asia/Tehran
  • Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ Հայաստանի ԱԳՆ

Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք.- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Նախարարությունը նաև հայտարարեց, որ Երևանի դիրքորոշումները այլ շրջանների նկատմամբ չեն փոխվել, և շարունակվում է աշխատանքը միջազգային գործընկերների հետ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման և Լեռնային Ղարաբաղի անօրինական պաշարումը վերացնելու նպատակով։

Պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև մնացած ամենադժվար խնդիրներից մեկը Լաչինի միջանցքն է, որը Ադրբեջանը փակել է։ Այս կարևոր երթուղին Ղարաբաղը կապում է Հայաստանին։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացնում տարածաշրջանում, և Լաչինի անցակետի շարունակական արգելափակման պատճառով օգնություն է խնդրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից։

Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ տարածաշրջանային տրանսպորտային երթուղիներ բացելու Ադրբեջանի նախագահի փորձը կապ չունի առ այսօր այս առնչությամբ ստորագրված բանակցությունների և հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար։

Օրերս Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում տված հարցազրույցում ասել էր, որ Իրանը դեմ է սահմանների ցանկացած փոփոխության, և հաղորդակցության բոլոր ուղիները պետք է լինեն իրենց տարածքում գտնվող երկրների հսկողության ներքո։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հավելեց. «Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և դեմ ենք սահմանների ցանկացած փոփոխության։ Մենք ճանաչում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Իհարկե, մենք դեմ չենք հաղորդակցության ուղիների բացմանը եւ նման երթուղիներ ենք տրամադրել Ադրբեջանին, բայց կապի բոլոր ուղիները պետք է լինեն այդ տարածքում գտնվող երկրների վերահսկողության տակ, հատկապես Հայաստանի դեպքում»։