Հայաստանը մասնակցում է Գերմանիայում անցկացվող ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ զորավարժությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i205576-Հայաստանը_մասնակցում_է_Գերմանիայում_անցկացվող_ԱՄՆ_ի_գլխավորած_բազմազգ_զորավարժությանը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է,-«Այս երկրի բանակը մասնակցում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ զորավարժությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2023 13:11 Asia/Tehran
  • Հայաստանը  մասնակցում է Գերմանիայում անցկացվող  ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ զորավարժությանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է,-«Այս երկրի բանակը մասնակցում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ զորավարժությանը»:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը թելեգրամյան ալիքում հրապարակած հաղորդագրության մեջ նշել է,-«Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 23-ը մասնակցում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող Saber Junction «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը,որը կազմակերպվել է ԱՄՆ-ի բանակի բժշկական ծառայության կողմից»։

Հաղորդագրության մեջ ասվում է,-«Վարժանքի նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով»։

Սպուտնիկ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի  բանակի  բժշկական անձնակազմն այս զորավարժության շրջանակում ամերիկյան կողմի հետ ձևավորած խմբերով կատարում է բարդ պայմաններում վիրավորների տարհանում, ծանոթանում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության տարհանման սանիտարական հատուկ օդային միջոցներին, ինչպես նաև բժշկական տարհանման ցամաքային զրահատեխնիկայի հնարավորություններին»: