Հաջիևն առաջարկում է ԼՂ տանող մի քանի ճանապարհ ունենալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205638-Հաջիևն_առաջարկում_է_ԼՂ_տանող_մի_քանի_ճանապարհ_ունենալ
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով լավ մեկնարկ կլիներ այն, եթե Հայաստանը «ներողություն խնդրեր Ադրբեջանից» (չակերտները՝ Tert.am) անցյալում տեղի ունեցած «վայրագությունների» (չակերտները՝ Tert.am) համար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի հետ զրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 14:39 Asia/Tehran
  • Հաջիևն առաջարկում է ԼՂ տանող մի քանի ճանապարհ ունենալ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով լավ մեկնարկ կլիներ այն, եթե Հայաստանը «ներողություն խնդրեր Ադրբեջանից» (չակերտները՝ Tert.am) անցյալում տեղի ունեցած «վայրագությունների» (չակերտները՝ Tert.am) համար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի հետ զրույցում:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն ու Արցախում բնակչության հումանիտար ծանր վիճակին՝ նա հայտարարել է, թե իբր Բաքվի հասցեին «չհիմնավորված»  մեղադրանքներ են հնչում և որ որևէ «շրջափակում չկա»;

«Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, բազմաթիվ ճանապարհներ ունենալն է։ Իսկ կարևոր ճանապարհներից է Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհը։ Այն շատ ավելի արդյունավետ է և ունի ավելի շատ նյութատեխնիկական հնարավորություններ՝ հասնելու «ղարաբաղյան տարածաշրջան» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն), քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ վերակառուցել է այն:

Ներկայում Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը շահագործվում է և գործում։ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոմիտեն ավտոշարասյուններ է անցկացնում այս ճանապարհով։

Բայց մենք առաջարկում ենք բացել Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ  ճանապարհը։ Դա կապահովի ինտեգրումը, Ադրբեջանը կունենա ուղիղ մուտք դեպի  Ստեփանակերտ  և անմիջական կապ ղարաբաղցի հայերի հետ, որոնք իրենց հերթին հնարավորություն կունենան օգտագործել Ադրբեջանի հիմնական ճանապարհային համակարգը՝ հասնելու Ադրբեջանի այլ շրջաններ», - ասել է Հաջիևը:

tert.am