Թուրքիան Արցախի նախագահի ընտրությունը «խաղաղ բանակցությունները» խաթարելուն ուղղված քայլ է համարել
https://parstoday.ir/hy/news/armenia-i205816-Թուրքիան_Արցախի_նախագահի_ընտրությունը_խաղաղ_բանակցությունները_խաթարելուն_ուղղված_քայլ_է_համարել
Թուրքիան Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող «խաղաղ բանակցությունները» խաթարելուն ուղղված քայլ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2023 12:18 Asia/Tehran
  •  Թուրքիան Արցախի նախագահի ընտրությունը «խաղաղ բանակցությունները» խաթարելուն ուղղված քայլ է համարել

Թուրքիան Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող «խաղաղ բանակցությունները» խաթարելուն ուղղված քայլ։

Հայտարարության տեքստում Արցախի Հանրապետությունը ներկայացվում է որպես «Ադրբեջանի մաս»։

«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ոչ լեգիտիմ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում ընտրությունների անցկացումը տարածաշրջանում իրավիճակը միակողմանիորեն լեգիտիմացնելուն ուղղված փորձ է, ինչը հակասում է միջազգային իրավունքին»,- նշված է թուրքական գերատեսչության հայտարարությունում։

Թուրքական կողմը հավելել է․ «Անկարան դատապարտում է ընտրությունները, որոնք անցկացվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են շարունակել խաղաղ բանակցությունները և դրանք գնահատում է որպես այդ բանակցությունները խաթարելուն ուղղված քայլ։ Թուրքիան չի ճանաչում այդ ոչ լեգիտիմ ընտրությունները, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Թուրքիան ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին ևս կոչ է արել չճանաչել Արցախի Հանրապետության նախագահի  ընտրությունները։

tert.am