Այսօր Հայաստանի տարածքում մեկնարկել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i205878-Այսօր_Հայաստանի_տարածքում_մեկնարկել_են_հայ_ամերիկյան_համատեղ_զորավարժությունները
Ամերիկացի զինվորականները հայտարարել են Երևանի մերձակայքում Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2023 12:57 Asia/Tehran
  • Այսօր Հայաստանի տարածքում մեկնարկել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները

Ամերիկացի զինվորականները հայտարարել են Երևանի մերձակայքում Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։

ISNA-ի փոխանցմամբ, զորավարժությունների անցկացման և լարվածության ավելացման պատճառով Մոսկվայի կողմից Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելուց մի քանի օր անց, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի խոսնակը  ֆրանսիական լրատվական գործակալությանը հայտնել է, որ  Երևանի մերձակայքում գտնվող ուսումնական կենտրոնում «Արծիվ գործընկեր» խորագրով զորավարժության բացման արարողությունը մեկնարկել է մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականների մասնակցությամբ:

Անցյալ շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այս երկրում ԱՄՆ-ի հետ 10-օրյա համատեղ զորավարժություն է անցկացվելու ։

Ելույթ ունենալով G20-ի նիստին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնել հայ-ամերիկյան պլանավորված զորավարժությունների կապակցությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ի ջանքերը տարածաշրջան ներթափանցելու համար լավ բանի չեն հանգեցնելու։