Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնությամբ բեռնատարը Ստեփանակերտում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i205916-Ռուսաստանի_ուղարկած_հումանիտար_օգնությամբ_բեռնատարը_Ստեփանակերտում_է
Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա- Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2023 07:53 Asia/Tehran
  • Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնությամբ բեռնատարը Ստեփանակերտում է

Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա- Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի խոսքով՝ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։