Շահերի հակասումը Կովկասում. Յուրաքանչյուր կողմի շահը վնասում է մյուս կողմին
Իրանի «Համ-միհան» թերթը մի հոդվածում անդրադարձել է Կովկասում լարվածության սրմանը՝ գրելով.« Կովկասում շահերի հակասությունը այնպիսին է, որ յուրաքանչյուր կողմի շահը վնասում է մյուս կողմին, և այդ հակասությունը ավելի է բարդացնում և դժվար լուծելի դարձնում հակամարտությունը»:
Այս հոդվածում Համ-միհանը անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ռազմական բախման հավանականությանը՝ հավելելով, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, առանձնացված է իր հիմնական տարածքից և պարփակված է Իրանի և Հայաստանի միջև։ Բարդ է նաև Ղարաբաղի տարածաշրջանի աշխարհագրությունը՝ նրա հայ և ադրբեջանցի բնակչության կառուցվածքի պատճառով: Այս իրավիճակը տարածաշրջանում հաղորդակցության միջանցքների հարցը դարձրել է չափազանց զգայուն և ռազմավարական խնդիր։ Այնպես, որ հակամարտող կողմերի շահերն այնպես են հակասում միմյանց, որ յուրաքանչյուր կողմի շահը համարվում է մյուս կողմի կորուստը։
Համ-Միհանի փոխանցմամբ, երկարատև էթնիկ հակամարտությունները և Կովկասում տարածաշրջանային ու համաշխարհային տերությունների միջամտությունը նույնպես նպաստել են դրան և հիմք են ստեղծել այս տարածաշրջանում վտանգավոր անկայունության համար։