Հույս ունենք, որ Հայաստանը կսեղմի իրեն պարզած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ պաշտոնյա
https://parstoday.ir/hy/news/armenia-i206040-Հույս_ունենք_որ_Հայաստանը_կսեղմի_իրեն_պարզած_խաղաղության_ձեռքը._Թուրքիայի_ՊՆ_պաշտոնյա
Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված հերթական մամուլի ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Զեքի Աքթյուրքը խոսել է նաեւ Կովկասում խաղաղությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2023 15:12 Asia/Tehran
  • Հույս ունենք, որ Հայաստանը կսեղմի իրեն պարզած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ պաշտոնյա

Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված հերթական մամուլի ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Զեքի Աքթյուրքը խոսել է նաեւ Կովկասում խաղաղությունից։

Թուրքական T24-ի փոխանցմամբ Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան նշել է, թե Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը կսեղմի իրեն պարզած խաղաղության ձեռքը եւ Կովկասի տարածաշրջանը խաղաղության մեջ վստահ քայլերով կշարժվի  դեպի ապագա։

Զեքի Աքթյուրքը շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին բոլոր ոլորտներում։

news.am