Իրանը չեղարկում է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/armenia-i206342-Իրանը_չեղարկում_է_բոլոր_չվերթները_դեպի_Հայաստան_և_Ադրբեջան
Իրանի պետական ավիացիոն կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշը IRNA գործակալությանը հայտնել է, որ Իրանը չեղարկում է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան՝ «իրանցի ուղևորներին պաշտպանելու համար»։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 15:41 Asia/Tehran
  • Իրանը չեղարկում է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան

Իրանի պետական ավիացիոն կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշը IRNA գործակալությանը հայտնել է, որ Իրանը չեղարկում է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան՝ «իրանցի ուղևորներին պաշտպանելու համար»։

«Այս տարածաշրջանի հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի համաձայն՝ այսօրվանից (սեպտեմբերի 20-ից) դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթները կչեղարկվեն մինչև հետագա ծանուցումը»,- նշել է պաշտոնյան։ Ինչպես  նաև տեղեկացնում  է  «Զվարթնոց» օդանավակայանի էջն, որոշ չվերթներ այլ երկրներ ևս չեղարկվել են։ Մասնավորապես՝ չեղարկվել են այսօրվա Սոչի-Երևան, Լառնակա-Երևան չվերթները, ինչպես նաև Երևան-Սոչի, Երևան-Հռոմ, Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները։

factor.am