Իրանը չեղարկում է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան
Սեպտեմբեր 20, 2023 15:41 Asia/Tehran
Իրանի պետական ավիացիոն կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշը IRNA գործակալությանը հայտնել է, որ Իրանը չեղարկում է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան՝ «իրանցի ուղևորներին պաշտպանելու համար»։
«Այս տարածաշրջանի հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի համաձայն՝ այսօրվանից (սեպտեմբերի 20-ից) դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթները կչեղարկվեն մինչև հետագա ծանուցումը»,- նշել է պաշտոնյան։ Ինչպես նաև տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի էջն, որոշ չվերթներ այլ երկրներ ևս չեղարկվել են։ Մասնավորապես՝ չեղարկվել են այսօրվա Սոչի-Երևան, Լառնակա-Երևան չվերթները, ինչպես նաև Երևան-Սոչի, Երևան-Հռոմ, Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները։
factor.am
Պիտակ