TRT-ի կողմից Էրդողանին վերագրվող ձևակերպումները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i206406-trt_ի_կողմից_Էրդողանին_վերագրվող_ձևակերպումները_Նիկոլ_Փաշինյանի_վերաբերյալ_իրականությանը_չեն_համապատասխանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական TRT հեռուստաընկերության ռուսալեզու տելեգրամյան ալիքի վերագրած ձևակերպումը, իբր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պլանավորվող ռազմական գործողությունների մասին, կեղծ է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2023 06:34 Asia/Tehran
  • TRT-ի կողմից Էրդողանին վերագրվող ձևակերպումները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական TRT հեռուստաընկերության ռուսալեզու տելեգրամյան ալիքի վերագրած ձևակերպումը, իբր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պլանավորվող ռազմական գործողությունների մասին, կեղծ է։

ԱՄՆ-ում գործող «Թուրքական տանը» լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում Էրդողանը նման ձևակերպում չի արել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Սաբահ»-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ի պատասխան լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ հարցին, մասնավորապես, նշել է.

«Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունը իմ երդման արարողությանը կարևոր էր: Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիով։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի, Հայաստան պետության հետ կապված չէ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։ Որովհետև Ադրբեջանը այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։

armenpress.am