Տարածաշրջանում կայունություն ապահովելու Թուրքիայի առաջարկը Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i206800-Տարածաշրջանում_կայունություն_ապահովելու_Թուրքիայի_առաջարկը_Հայաստանին
Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանի խոստումների կատարումը և արդյունավետ բանակցությունների շարունակությունը համարել է կայունություն հաստատելու միակ ճանապարհը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2023 14:38 Asia/Tehran
  • Տարածաշրջանում կայունություն ապահովելու Թուրքիայի առաջարկը Հայաստանին

Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանի խոստումների կատարումը և արդյունավետ բանակցությունների շարունակությունը համարել է կայունություն հաստատելու միակ ճանապարհը :

Մինչ Հայաստանը Լաչինի միջանցքում և իր երկրի տարածքում գտնվող Զանգեզուրի անցման վերաբերյալ Ադրբեջանի պլանները որակում է որպես 2020 թվականի խաղաղության պայմանագրի խախտում, և Իրանը հայտարարել է, որ դեմ է նման ծրագրին, Թուրքիայի իշխանություններն իրենց ադրբեջանցի գործընկերների հետ միասին պնդում են այդ միջանցքների ստեղծման վրա։

Այն պայմաններում, երբ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա լարվածություն և անկայունություն է բերել տարածաշրջանում, Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Էրդողանին համահունչ, միջանցքների ստեղծումը հայկական հողում որակել է որպես  Երևանի խոստում և տարածաշրջանում կայունություն հաստատելու նախապայման:

Trend.az գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, անդրադառնալով 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրին, որը հայտնի է որպես «Եռակողմ հայտարարություն», ասել է. «Բոլորն ակնկալում էին, որ համապատասխան կողմերը հավատարիմ կմնան այս պայմանավորվածություններին։ Սակայն Հայաստանը չի կատարել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ պայմանները»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս Զանգեզուրի միջանցքի ստեղծումը գնահատել է որպես դրական քայլ տարածաշրջանի երկրների համար և ասել, որ Թեհրանից դրական նշաններ է ստացել այդ կապակցությամբ։ Մինչդեռ Իրանը հայտարարել է, որ դեմ է հարևան երկրներում աշխարհառազմավարական ցանկացած փոփոխության։ Իհարկե, մինչ այս պահը Թեհրանը չի հաստատել Էրդողանի հայտարարությունները, իսկ դա նշանակում է, որ Իրանի դիրքերը աշխարհաքաղաքական փոփոխությունների հարցում մնում են անփոփոխ: