Ադրբեջանը մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ
Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցիչը Ադրբեջանին մեղադրել է «զանգվածային ոճրագործության» և «ռազմական հանցագործության» մեջ։
Բաքուն հերքում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի օկուպացիայից հետո, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերի լիակատար պաշարմանը, Հայաստանը մեղադրեց Բաքվին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականություն իրականացնելու մեջ։ Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային բռնագաղթը, ըստ Հայաստանի իշխանությունների, էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը «հավանականությունից» ու «կասկածանքից» վերածել է «հաստատված փաստի»: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ուրբաթ առավոտվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք է մուտք գործել ավելի քան 84 հազար հայ։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը Եվրամիությանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական զինուժի վերջին հարձակման ժամանակ ադրբեջանական բանակի հանցագործությունների մասին՝ նշելով, որ Հայաստանը մերժում է Ադրբեջանի այն պնդումը, որ «Լեռնային Ղարաբաղի հայերը վախենալու որևէ պատճառ չունեն ադրբեջանական ռազմական օկուպացիայի կապակցությամբ»։
Բալայանն ասել է, որ «բոլորովին անիմաստ և ակնհայտ սուտ է» Ադրբեջանի պնդումը Լեռնային Ղարաբաղի համեմատաբար խաղաղ գրավման վերաբերյալ։
Իր հայտարարությունը փաստելու համար Հայաստանի հատուկ ներկայացուցիչը մատնանշեց ադրբեջանական բանակի հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում զինվորականների ու քաղաքացիական անձանց զոհերի վիճակագրությունը՝ ասելով, որ այս հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 300 մարդ, այդ թվում՝ 10 խաղաղ բնակիչ, որից հինգը եղել են երեխաներ, իսկ վիրավորվել ավելի քան 400 մարդ, այդ թվում՝ 40 խաղաղ բնակիչ, որից 13-ը երեխա։
Բալայանը խաղաղ բնակչության շրջանում կորուստների փաստը «դիտավորություն» է որակել՝ մեղադրելով Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմին «ցեղասպանության» և «Սրեբրենիցայի էթնիկ զտումների ընդօրինակման» մեջ։
Հայ դիվանագետը հայտարարել է, որ ադրբեջանական զինվորականները Լեռնային Ղարաբաղի օկուպացման ժամանակ սառնասրտորեն սպանում է զինվորներին, բազմաթիվ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ են կատարում խաղաղ բնակչության, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ, ինչպես նաև դիտավորյալ թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները։
Իր հայտարարությունն ապացուցելու համար հայազգի այս պաշտոնյան վկայակոչել է ադրբեջանական Telegram ալիքներում հրապարակված լուսանկարները՝ նշելով, որ այս ալիքներում տեղադրվում են կատարված հանցագործությունների պատկերներ պարունակող տեսանյութեր, հրապարակվում Ղարաբաղում անհետ կորած հայ կանանց ու երեխաների լուսանկարները՝ հնչեցնելով բռնության, բռնաբարության և գլխատման կոչեր պարգևատրման դիմաց»։
Նշենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան որակել է որպես 2020 թվականի հրադադարի պայմանագրի ակնհայտ խախտում։