Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ. Գնել Սանոսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i206898-Հայաստանը_պատրաստ_է_անհրաժեշտության_դեպքում_կրկին_ավտոբուսներ_ուղարկել_Լեռնային_Ղարաբաղ._Գնել_Սանոսյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է «արդարության հաղթանակ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 16:17 Asia/Tehran
  • Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ. Գնել Սանոսյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը, բնաջնջումը և զանգվածային արտագաղթը որակել է «արդարության հաղթանակ»։

Նրա խոսքով՝ ՀՀ-ից ուղարկվել է ավտոբուսների 2 մեծ խումբ՝ կազմակերպելով մեքենա չունեցող արցախցիների տեղափոխումը:

«Ընդ որում, վերջին անգամ, երբ 46 ավտոբուս ենք ուղարկել Ստեփանակերտ, այնտեղի մեր գործընկերները նշում էին, որ մինչև 1500 մարդ կա։ Մեր ուղարկած ավտոբուսներում կարող էր 2000 անձ տեղավորվել, բայց եկել է մոտ 1350-ը... Իհարկե, եթե հիմա նման անհրաժեշտություն լինի, մենք պատրաստ ենք համապատասխան մեքենաներ, ավտոբուսներ ուղարկել: Արցախյան մեր գործընկերների հետ աշխատում ենք»,– նշել է Սանոսյանը:

Նա ընդգծել է, որ արցախյան գործընկերների հետ պահպանվում է անհրաժեշտ կապը, օպերատիվ կերպով ճշտվում են բոլոր հարցերը։

news.am