Հայերի տարհանումից հետո, Ղարաբաղում մեկնարկել է Ադրբեջանի քաղաքացիների բնակեցման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206940-Հայերի_տարհանումից_հետո_Ղարաբաղում_մեկնարկել_է_Ադրբեջանի_քաղաքացիների_բնակեցման_գործընթացը
Ադրբեջանն սկսել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի քաղաքացիների բնակեցման գործընթացը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2023 13:53 Asia/Tehran
  • Հայերի տարհանումից հետո, Ղարաբաղում մեկնարկել է  Ադրբեջանի  քաղաքացիների բնակեցման գործընթացը

Ադրբեջանն սկսել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի քաղաքացիների բնակեցման գործընթացը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Զանգիլանի  քաղաքաշինական համաժողովում հայտարարել է, որ սկսել է ադրբեջանցիներով բնակեցնել Լեռնային Ղարաբաղը:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղում բնակություն է հաստատել  2300 ադրբեջանցի, որոնց նա անվանել է «հարկադրյալ տեղահանվածներ», իսկ տարեվերջին նրանց թիվը, նրա խոսքով, կկազմի 5 500։

«Ադրբեջանի  քաղաքացիները տարբեր քաղաքներից՝ Բաքվից, Սումգայիթից և Գյանջայից  մտադիր  են վերադառնալ հայրենիք»,- ասել է Ալիևը։

Շաբաթ սեպտեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է,որ ավելի քան 100 հազար հայեր Ղարաբաղից արտագաղթել են Հայաստան: 

ԼՂ-ի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադառնալով ՄԱԿ-ի դիտորդական առաքելության Ղարաբաղ ժամանմանը, հայտարարել է, որ  «Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է: Մնացել է մի քանի 100 մարդ, որոնք ևս հեռանում են»։