Մեկնաբանություն- Ղարաբաղի զարգացումները. Բաքուն ձերբակալում է Ղարաբաղի հայ քաղաքական գործիչներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i207056-Մեկնաբանություն_Ղարաբաղի_զարգացումները._Բաքուն_ձերբակալում_է_Ղարաբաղի_հայ_քաղաքական_գործիչներին
Ադրբեջանական և հայկական լրատվամիջոցները ամեն օր հաղորդում են Ստեփանակերտում ղարաբաղցի մի շարք հայ քաղաքական գործիչների ձերբակալության մասին։
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2023 15:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ղարաբաղի զարգացումները. Բաքուն ձերբակալում է Ղարաբաղի հայ քաղաքական գործիչներին

Ադրբեջանական և հայկական լրատվամիջոցները ամեն օր հաղորդում են Ստեփանակերտում ղարաբաղցի մի շարք հայ քաղաքական գործիչների ձերբակալության մասին։

Պարզից էլ պարզ է,որ Ղարաբաղում բնակվող հայ քաղաքական գործիչների ձերբակալման գործընթացը չի համընկնում Բաքվի պաշտոնյաների, հատկապես Ադրբեջանի Հանրապետության նախագահի առերևույթ դրական և կառուցողական հայտարարություններին , և դա ավելի է խաթարում Ադրբեջանի նախագահի իմիջը. հասարակական կարծիքի մոտ: 

Նշենք,որ Նախօրեին ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը, որը ծառայել է Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում, արդեն հարցաքննվել է։

Նշենք, որ Հարությունյանից բացի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Ղարաբաղի  ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Ղարաբաղի վերջին՝ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։

Լեռնային Ղարաբաղում ապրող տասնյակ հազարավոր հայեր, իրենց և իրենց ընտանիքների անորոշ ապագայի վախից այժմ զանգվածաբար հեռանում են իրենց հայրենիքից դեպի Հայաստան: Մինչդեռ Բրյուսելում և Վաշինգտոնում շատերը պնդում էին, որ զարմացած են Իլհամ Ալիևի կառավարության կողմից ուժի կիրառումից։

Սակայն օրակարգում ներառվեց  Իլհամ Ալիեւի կառավարության ռազմական գործողությունը Ղարաբաղի հայերի դեմ։ Դա այն դեպքում, երբ հայերն ասում են, որ թվային դարաշրջանում պատերազմական հանցագործությունները թաքցնելն այնքան էլ հեշտ չէ, և մեղավորը պետք է դատվի։

Երևանի կառավարության որոշ պաշտոնյաներ և նույնիսկ քաղաքական ու իրավական փորձագետներ  համոզված են, որ Ղարաբաղի հայերը կարող են փոխհատուցում պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից։ Որովհետև Իլհամ Ալիևի կառավարության սպառնալիքների պատճառով նրանք այլ ելք չունեին, քան Ստեփանակերտում  լքել իրենց տները:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը քննադատել է Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը՝ շեշտելով, որ առաքելությունն օրինականացրել է Ադրբեջանի կողմից իրականացված զանազան հանցագործությունները։Այդ մասին Մարուքյանը գրել է X սոցիալական հարթակում։

«Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն արեց հնարավոր ամեն բան՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը», - գրել է նա։

Նշենք,որ օրերս ՄԱԿ-ի առաքելությունը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները:

Նկատենք, որ այդ օրերին Լեռնային Ղարաբաղն արդեն գրեթե հայաթափված էր, Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի հետևանքով ԼՂ բնակչությունը բռնի տեղահանվեց:

 Երևանի իշխանությունները խստորեն  իրենց դժգոհությունն են հայտնել Ղարաբաղում քաղաքացիական կենտրոնների ոչնչացման նկատմամբ ՄԱԿ-ի առաքելության ցուցաբերած անուշադրության կապակցությամբ: Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ղարաբաղից Հայաստան  տեղափոխված  արցախահայերի թիվը գերազանցել է 100 հազարը: ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է,որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը, ըստ տարածաշրջանում մնացած մարդկանց, կարող է տատանվել 50-1000-ի սահմաններում:

Այնուամենայնիվ ՄԱԿ-ի պատվիրակության կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների  և Լաչինի ճանապարհով հայերի արտագաղթի նկատմամբ ցուցաբերված անուշադրությանը ու հայտարարություններին խիստ արձագանքել են  Հայաստանի իշխանությունները: