Կովկասի հարցերով փորձագետ. Զանգեզուրի մասին Էրդողանի հայտարարություններն իրավական հիմք չունեն
(last modified Fri, 06 Oct 2023 07:43:35 GMT )
Հոկտեմբեր 06, 2023 11:13 Asia/Tehran
  • Կովկասի հարցերով փորձագետ. Զանգեզուրի մասին Էրդողանի հայտարարություններն իրավական հիմք չունեն

Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Սալար Սաիֆ Ալդինին, ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և Զանգեզուրի միջանցքի ստեղծման վրա Բաքվի շեշտադրմանն ասել է. «Միջանցքն ի սկզբանե հիմք չուներ: Հիմքն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված հրադադարի փաստաթուղթն է, որում միջանցք բառն օգտագործված է Լաչինի դեպքում, իսկ մեկ այլ պարբերությունում օգտագործվել է կապի ուղիներ բառակապակցությունը»:

Նա նշել է. «Վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ նրանք գործնականում խախտեցին հրադադարի պայմանավորվածությունը: Ռուս խաղաղապահները չկատարեցին իրենց պարտականությունն ու հրադադարի երաշխիքը, և Ադրբեջանը գրավեց Լաչինն ու Ղարաբաղը։ Այս գործողություններով նրանք ձգտում են ստեղծել Զանգեզուրի միջանցքը: Ի սկզբանե նրանք ընդգծել են Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու  հարցը, սակայն քանի որ չեն հասել իրենց նպատակին, այժմ բացահայտել են իրենց թաքնված նպատակը և ցանկանում են ստեղծել այս  միջանցքը»։ 

Սալար Սաիֆ Ալդինին հավելել է. «Ըստ միջազգային իրավունքի՝ սահմանների փոփոխություն չպետք է տեղի ունենա, քանի որ նման գործողությունը ենթադրում է ուժի կիրառում և անօրինական է։ Մինչ այս խնդրի լուծման համար առաջարկվել էր Հայաստանի տարածքից մի մասը տալ Ադրբեջանին և հակառակը: Սակայն Ադրբեջանը ոչ միայն Հայաստանին չտվեց ինչ որ տարածք, այլ ուզում է վերցնել երկրորդը»:

Փորձագետի խոսքով. «Այն, ինչ հայտարարում է Իրանը, համապատասխանում է միջազգային իրավունքին: Սյունիքը Հայաստանի պաշտոնական տարածքի մի մասն է։ Իրանը պաշտոնապես հայտարարել է սահմանների ցանկացած փոփոխությանն իր ընդդիմության մասին, և նշել, որ հակառակ դեպքում կմիջամտի հարցին»։