Բաքվի պարագլուխը փորձել է ստանալ եվրոպական աջակցություն «Թուրանական միջանցքի» համար․ Ոսկանյան
Այսօր Բաքվի պարագլուխը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում կրկին բարբաջել է Հայաստանի կողմից իբր «բռնազավթված 8 գյուղերի» և, որքան էլ «տարօրինակ» թվա, փորձել է ստանալ եվրոպական աջակցություն թուրք-ադրբեջանական երազանքի, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» համար։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Բանն այն է, որ Բաքվի վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ բռնապետն «ընդգծել է, թե այժմ Իրանի հետ աշխատանքներ են ընթանում տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու» ուղղությամբ։
Եթե փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է հանկարծ Բաքվի բռնապետը փորձում Շառլ Միշելին «հաշվետու» լինել Իրանի հետ իր հարաբերությունների այս հատվածի վերաբերյալ, ապա ակնհայտ է դառնում, որ թաքնված նպատակը մեկն է՝ «օգնեք ստանալ այդ միջանցքը Հայաստանից, հակառակ դեպքում ես կօգտագործեմ Արևմուտքի համար անցանկալի Իրանի ուղին»։
Միակ խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր և հենց հիմա էլ Իրանի տարածքով գործում է արհեստածին Ադրբեջանից Նախիջևան գնացող ավտոճանապարհն, այսինքն այդ ուղին հենց այժմ էլ օգտագործվում է»,- գրել է նա։