Գնել Սանոսյանը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին
(last modified Mon, 16 Oct 2023 16:17:45 GMT )
Հոկտեմբեր 16, 2023 19:47 Asia/Tehran
  • Գնել Սանոսյանը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին

Գնել Սանոսյանը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կմասնակցի Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

Այս մասին նախարար Սանոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հոկտեմբերի 16-19-ը գործուղվել եմ Հնդկաստանի Հանրապետություն (Մումբայ)՝ Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով»,- նշել է նա։

Armenpress.am