Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ծանուցում է ներկայացրել Հայաստանին և հանքարդյունաբերական ընկերությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i207774-Իրանն_Արաքս_գետի_աղտոտման_վերաբերյալ_ծանուցում_է_ներկայացրել_Հայաստանին_և_հանքարդյունաբերական_ընկերությանը
Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ծանուցում է ներկայացրել Հայաստանին և հանքարդյունաբերական ընկերությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2023 06:53 Asia/Tehran
  • Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ծանուցում է ներկայացրել Հայաստանին և հանքարդյունաբերական ընկերությանը

Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ծանուցում է ներկայացրել Հայաստանին և հանքարդյունաբերական ընկերությանը:

Իրանի ջրային ռեսուրսների կառավարման ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից Իսա Բոզորգզադեն «Իլնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտման կապակցությամբ Իրանի գործողություններին,  ասել է. «Արաքս գետի ջրի որակը և  աղտոտվածությունն Իրանի էներգետիկայի նախարարության կարմիր գիծն է: Մենք ունենք որակը ստուգելու համատեղ աշխատանքային խմբեր և աղտոտման վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել հայկական կողմին և հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությանը»:

Նա հավելել է. «Խմբային մոնիտորինգն իրականացվում է Իրանի էներգետիկայի նախարարության և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության կողմից: Բացի այդ,  լրացուցիչ հետազոտություններ են իրականացվում Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի, ինչպես նաև անասնաբուժական ջրային բաժանմունքում»:

Բոզորգզադեն նշել է. «Մենք հետևում ենք, որպեսզի ջրի որակը չսպառնա մեր քաղաքացիների առողջությանը»: