Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով լուրջ առաջընթաց ունենք. վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i208362-Հյուսիս_հարավ_ճանապարհի_կառուցման_մասով_լուրջ_առաջընթաց_ունենք._վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2023 12:12 Asia/Tehran
  • Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով լուրջ առաջընթաց ունենք. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։

Վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

  2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ: Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մենք  Հյուսիս-հարավի կառուցման մասով ունենք լուրջ առաջընթաց: Վերջերս ստորագրեցինք շինարարության պայմանագիրն Ագարակ-Քաջարան հատվածի շինարարության համար, որը կիրականացնի իրանական ընկերություն,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ որոշակի խնդիրներ են եղել Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված, մրցութային ընթացակարգերի և որոշ պարամետրերի վերաբերյալ որոշ տարընթերցումներ են եղել միջազգային գործընկերների հետ: Դրա պատճառով մրցութային ընթացակարգը տեղի չի ունենում պլանավորված ժամանակացույցով:

«Բայց մենք հիմա բանակցությունների մեջ ենք: Հույս ունենք, որ առաջիկայում շատ կոնկրետ հայտարարություն հնարավոր կլինի անել՝ կոնկրետ ընկերության կողմից այդ ամբողջ հատվածի շինարարությունը ստանձնելու վերաբերյալ»,-ասաց նա՝ հավելելով, որ պայմանավորվածությունը նախնական է: