Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով նիստ
https://parstoday.ir/hy/news/armenia-i208592-Երևանում_կայացել_է_ԵԱՏՄ_անդամ_պետությունների_մրցակցային_մարմինների_5_1_ձևաչափով_նիստ
Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով նիստն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2023 09:39 Asia/Tehran
  • Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով նիստ

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով նիստն:

Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Նշվում է, որ բացման խոսքով հանդես են եկել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը և Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Իսկ ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել «Մրցակցության պաշտպանության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ձևավորման» մասին զեկույցով:

Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր:

armeniasputnik.am