Թուրքիայում «‎լավ պահվածքի» համար ազատ է արձակվել Հրանտ Դինքին սպանած հանցագործը
https://parstoday.ir/hy/news/armenia-i209262-Թուրքիայում_լավ_պահվածքի_համար_ազատ_է_արձակվել_Հրանտ_Դինքին_սպանած_հանցագործը
«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին փողոցում գնդակահարած մարդասպան Օգյուն Սամասթի նկատմամբ կիրառվել է պայմանական ազատարզկման որոշում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2023 09:41 Asia/Tehran
  • Թուրքիայում «‎լավ պահվածքի» համար ազատ է արձակվել Հրանտ Դինքին  սպանած հանցագործը

«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին փողոցում գնդակահարած մարդասպան Օգյուն Սամասթի նկատմամբ կիրառվել է պայմանական ազատարզկման որոշում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման մեջ հաշվի է առնվել Սամասթի «‎լավ  պահվածքը» և նա պիտի անցնի փորձաշրջան։ Նման որոշումը կայացվել  է մարդասպանի 16 տարվա բանտարկությունից հետո։

Սամասթը Դինքի սպանության ու ապօրինի զենք կրելու և օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման, որը հետագայում կրճատվել է և կազմել 15 տարի 2 ամիս՝ այն հանգամանքով, որ հանցագործության կատարման պահին Սամասթը եղել է անչափահաս:

Հիշեցնենք, որ Դինքը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից։

armenpress.am