Ալիևի խորհրդական. Մենք ցանկանում ենք խաղաղություն Հայաստանի հետ, բայց առանց Արևմուտքի միջամտության
Ադրբեջանի նախագահի խորհրդականն այսօր (երեքշաբթի) Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ իր երկիրը պահանջում է Հայաստանի հետ երկկողմ բանակցություններ խաղաղության վերաբերյալ և գտնում է, որ այս երկու երկրները կարող են արագ համաձայնության գալ՝ առանց արևմտյան միջնորդների անհրաժեշտության։
Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը միջուկային ֆիզիկա չէ։ Եթե կա բարի կամք, ապա կարճ ժամանակահատվածում կարող են որոշվել խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքները։
Սակայն այս համաձայնագրին Արևմուտքի ներգրավվածության վերաբերյալ Ալիևի խորհրդականն հավելեց. «Մեզ խաղաղություն է պետք մեր տարածաշրջանում, ոչ թե Վաշինգտոնում, Փարիզում կամ Բրյուսելում»։
Վերջում նա հստակեցրեց, որ ԱՄՆ-ն երկակի ստանդարտներ և ոչ կառուցողական վերաբերմունք է դրսևորել։ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկել նաև Ֆրանսիային։ Անցյալ ամիս այս երկիրը հայտարարեց, որ նոր պայմանագրեր է կնքել՝ Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու համար։