Հայաստանում շատ վտանգավոր տնտեսական քաղաքականություն է տարվում. Փորձագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i209558-Հայաստանում_շատ_վտանգավոր_տնտեսական_քաղաքականություն_է_տարվում._Փորձագետ
Այսօր Հայաստանում տարվում է սխալ, շատ վտանգավոր, անհեռանկար տնտեսական քաղաքականություն։ Փքվում է փուչիկը, որը հանգում է առևտրի և ծառայությունների աճին, և արդյունքում՝ ստացված ռեսուրսներն ուղղվում են շինարարության ոլորտ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 06:54 Asia/Tehran
  • Հայաստանում շատ վտանգավոր տնտեսական քաղաքականություն է տարվում. Փորձագետ

Այսօր Հայաստանում տարվում է սխալ, շատ վտանգավոր, անհեռանկար տնտեսական քաղաքականություն։ Փքվում է փուչիկը, որը հանգում է առևտրի և ծառայությունների աճին, և արդյունքում՝ ստացված ռեսուրսներն ուղղվում են շինարարության ոլորտ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը։

Նրա խոսքով՝ անկանխատեսելի աշխարհաքաղաքական և այլ գործընթացների դեպքում այս ամենը կարող է փլուզվել, քանի որ կայուն տնտեսական աճի ամուր հիմքեր ստեղծված չեն։

«Չի կարելի տնտեսություն կառուցել հիփոթեքային շինարարություն կոչվող փուչիկի վրա», - ավելացրեց նա:

Փոխարենն Ադոնցը կոչ արեց փուլ առ փուլ ստեղծել արդյունաբերական զարգացման վրա հիմնված բազմաճյուղ տնտեսություն։

«Սա կարող է դառնալ այն հիմքը, որը կավելացնի կայուն զարգացման հնարավորությունները»,- ընդգծեց նա։

Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածներն այսօր պետք է աշխատանք փնտրեն այն ոլորտներում, որոնք կան՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, շինարարություն և այլ ոլորտներ։ Բայց գյուղատնտեսության մեջ խնդիրներ կարող են առաջանալ, եթե հանկարծ արտահանման համար խոչընդոտներ հայտնվեն, նշեց տնտեսագետը։

«Հետևաբար, եթե կառավարությունը չկարողանա այդ մարդկանց աշխատանքով ապահովել, նրանք բեռ կդառնան երկրի համար։ Եվ եթե մի կառույց լիներ, որի մասին վերը նշեցի, ապա կարելի էր նրանց շատ արագ աշխատանքի տեղավորել»,- եզրափակեց նա։