Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i209570-Հայաստանի_պաշտպանության_նախարարը_ևս_չի_մասնակցի_ՀԱՊԿ_նիստին
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 08:43 Asia/Tehran
  • Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

«Ազատության» հարցին ի պատասխան այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կայանալիք Արտգործնախարարների նիստին էլ, ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, չի մասնակցելու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը:

news.am