Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i209618-Հայաստանն_ու_Հնդկաստանը_քննարկել_են_էներգետիկ_ոլորտում_համագործակցության_վերաբերյալ_հարցեր
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 09:45 Asia/Tehran
  • Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապով քննարկում է անցկացրել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։

Նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։

Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։

Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։

tert.am