Հայաստան. Մենք չենք ձգտում դուրս գալ ՀԱՊԿ-ից
https://parstoday.ir/hy/news/armenia-i209674-Հայաստան._Մենք_չենք_ձգտում_դուրս_գալ_ՀԱՊԿ_ից
Հայ բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Երևանը նպատակ չունի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և փակել իր տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան:
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Նոյեմբեր 24, 2023 10:46 Asia/Tehran
  • Հայաստան. Մենք չենք ձգտում դուրս գալ ՀԱՊԿ-ից

Հայ բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Երևանը նպատակ չունի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և փակել իր տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան:

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մանացական Սաֆարյանը հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Երևանը նպատակ չունի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից:

Արձագանքելով  ՌԴ Դումայի պատգամավորի այն խոսքերին, թե Հայաստանի իշխանությունները կարող են ճնշում գործադրել այս երկրի կառավարության վրա՝ փակելու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը, Սաֆարյանն ասել է. «Ներկայումս Եվրասիական տնտեսական միությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալը մեր օրակարգում ներառված չէ»:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, Հայաստանի փոխարտգործնախարարն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները նորմալ վիճակում են։