Իրանն ու Հայաստանը զարգացնում են մշակութային հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i210134-Իրանն_ու_Հայաստանը_զարգացնում_են_մշակութային_հարաբերությունները
Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի խորհրդականի խոսքով, Թեհրանը մտադիր է զարգացնել մշակութային հարաբերությունները Հայաստանի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 02, 2023 18:06 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանը զարգացնում են մշակութային հարաբերությունները

Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի խորհրդականի խոսքով, Թեհրանը մտադիր է զարգացնել մշակութային հարաբերությունները Հայաստանի հետ։

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը Հարավային Կովկասի և անվտանգության մարտահրավերների համաժողովի շրջանակներում ասաց․ «Թեև քաղաքական և տնտեսական ոլորտներում Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների հարաբերությունները լավ մակարդակի վրա են, բայց երկու երկրների մշակութային հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են»։

Երևանում Իրանի մշակույթի խորհրդականը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանի մշակութային ծրագրերին աջակցելու համար՝ ասելով, որ մշակութային կենտրոնը փորձում է զարգացնել մշակութային հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպիսիք են դասախոսների և ուսանողների փոխանակումը, պարսկերեն գրքերի հայերեն թարգմանությունը և հակառակը, երկու երկրների միջև մշակութային և ստեղծագործական խմբերի փոխանակումը՝ երկու ժողովուրդներին միմյանց մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթացնելու նպատակով։