Քերոբյան․ ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության աճը կազմել է 41%
https://parstoday.ir/hy/news/armenia-i210986-Քերոբյան_ԵԱՏՄ_երկրների_հետ_ՀՀ_առևտրաշրջանառության_աճը_կազմել_է_41
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճն ընթացիկ տարում կազմել է 41 տոկոս։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2023 13:27 Asia/Tehran
  • Քերոբյան․ ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության աճը կազմել է 41%

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճն ընթացիկ տարում կազմել է 41 տոկոս։

«Մենք ենթադրում ենք, որ այդ միտումը կպահպանվի հետագա տարիներին», - ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում արտաքին տնտեսական գործունեության դիվերսիֆիկացման, մասնավորապես՝ այլ ուղղություններով ապրանքաշրջանառության ակտիվացման ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրմանը: Դրանով կապահովվի տնտեսական գործակցության լայն շրջանակ` իրավական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը և այլն։