Մեկնաբանություն -Արդյոք Հայաստանի վարչապետի ներկայությունը Սանկտ Պետերբուրգում կհալեցնի հայ-ռուսական հարաբերությունների սառույցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i211418-Մեկնաբանություն_Արդյոք_Հայաստանի_վարչապետի_ներկայությունը_Սանկտ_Պետերբուրգում_կհալեցնի_հայ_ռուսական_հարաբերությունների_սառույցը
ՀՀ վարչապետը,որ վերջին ամիսներին չմասնակցելով տարածաշրջանային նիստերին, իր դժգոհությունն էր հայտնել Կրեմլի պաշտոնատարների նկատմամբ, երկուշաբթի օրը աշխատանքային այցով այցելել է Սանկտ Պետերբուրգ և մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Վարչապետի այցը Սանկպետերբուրգ արժանացել է լրատվամիջոցների հատուկ ուշադրությանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 26, 2023 19:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -Արդյոք Հայաստանի վարչապետի ներկայությունը Սանկտ Պետերբուրգում  կհալեցնի հայ-ռուսական հարաբերությունների սառույցը

ՀՀ վարչապետը,որ վերջին ամիսներին չմասնակցելով տարածաշրջանային նիստերին, իր դժգոհությունն էր հայտնել Կրեմլի պաշտոնատարների նկատմամբ, երկուշաբթի օրը աշխատանքային այցով այցելել է Սանկտ Պետերբուրգ և մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Վարչապետի այցը Սանկպետերբուրգ արժանացել է լրատվամիջոցների հատուկ ուշադրությանը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը այցելել է Սանկտ Պետերբուրգ և մասնակցել  Եվրասիական տնտեսական  միության ղեկավարների բարձրագույն խորհրդի նիստին, իսկ երեքշաբթի օրը ՌԴ նախագահի հրավերով մասնակցել է  ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՌԴ-ում Հայաստանի  վարչապետի ներկայությանը, և հաշվի առնելով վերջին ամիսներին երկու երկրների հարաբերություններում առկա  լարվածությունը և Պուտինի ու Փաշինյանի երկկողմ հանդիպման հնարավորությունը, ասել է. «Այսօրվա հանդիպման շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները  հիանալի հնարավորություն ունեն խոսելու միմյանց հետ»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունում արձագանքելով Փաշինյանի այդ երկիր կատարելիք այցին Մոսկվայի պատրաստակամությունն էին հայտնել խաղաղ , պրոֆեսիոնալ և բարեկամական մթնոլորտում երկու երկրների միջև բոլոր հարցերը լուծելու համար։ 

Այս տարվա հոկտեմբերին Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել Բիշքեկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին։ Նա նաև  չի մասնակցել  նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստին։ Այս հարցը պատճառ դարձավ,որ շշուկներ ձևավորվեն ԶԼՄ-ներում  ՀԱՊԿ-ից Երևանի հնարավոր դուրս գալու մասին։ 

Իրավիճակն այն աստիճան սրվեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին խորհուրդ տվեց հապճեպ քայլեր չձեռնարկել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը:Իհարկե, այս խոսքերից հետո Փաշինյանը հայտարարեց,որ Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։

Որոշ փորձագետներ համոզված են, որ Մոսկվայից Փաշինյանի դժգոհության պատճառը ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանի օգնության բացակայությունն է։

Փաշինյանն ավելի վաղ  խոսել էր ԼՂ հարցում Մոսկվայի աջակցությունից Երևանի հուսահատության մասին։ Նրա խոսքով, Ռուսաստանը չի կատարել  Նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունը։ 

ՀՀ վարչապետը  քննադատել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դիրքորոշումը Ադրբեջանի  գործողությունների վերաբերյալ։

Թերևս ի պատասխան՝ Հայաստանն ընդունեց նաև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, այն նույն դատարանը, որը տվել էր Պուտինի կալանավորման հրամանը:

Մյուս կողմից, Պուտինը տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ ասել է. «Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, սակայն Մոսկվային չի հայտնել իր որոշման մասին»։

Իհարկե Փաշինյանն ի պատասխան զարմանք հայտնեց Պուտինի այդ հայտարարության կապակցությամբ։  

Փաշինյանը երկուշաբթի օրը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում ասել է «ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ»։

Նա խորհրդանշական է համարել, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման տասնամյակին, «որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»։

Այժմ  պետք է սպասել և տեսնել, թե արդյոք Փաշինյանի ներկայությունը Սանկտ Պետերբուրգում և Պուտինի ջերմ ընդունելությունը կհալեցնե՞ն Մոսկվայի և Երևանի միջև վերջին ամիսներին լարված հարաբերությունների սառույցը թե ոչ։