Հաջորդ հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները․ Մհեր Գրիգորյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i212366-Հաջորդ_հանդիպմանը_կսահմանվեն_փաստաթղթերի_տեսակները_կնույնականացվեն_քարտեզները_Մհեր_Գրիգորյան
Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին, ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով՝ կոնկրետ օրը, ժամը և վայրը պետք է լրացուցիչ համաձայնեցվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2024 13:53 Asia/Tehran
  • Հաջորդ հանդիպմանը կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները․ Մհեր Գրիգորյան

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին, ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով՝ կոնկրետ օրը, ժամը և վայրը պետք է լրացուցիչ համաձայնեցվի։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր: