ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
Հունվար 17, 2024 06:46 Asia/Tehran
ՀՀ֊ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հունվարի 16-ի երեկոյան հանդիպել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
Այս հանդիպման ժամանակ,կողմերը քննարկել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման ուղիները , ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր։