Խաղաղության պայմանագրի ստորագրո՞ւմ, թե՞ սահմանազատում․
Հունվար 17, 2024 08:17 Asia/Tehran
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը և նրանց գլխավորած պատվիրակությունները համաձայնեցրել են առաջիկա հանդիպման օրակարգը։
Հայկական կողմը հստակեցնում է․նախնական պայմանավորվածությունների համաձայն` հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի, իրավական ակտերի տեսակները և տիպերը, պետք է նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են: