Վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի անելիքն է համարում դիվանագիտական լեզուների համապատասխանեցումը լեգիտիմությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i212472-Վարչապետը_Հայաստանի_և_Ադրբեջանի_անելիքն_է_համարում_դիվանագիտական_լեզուների_համապատասխանեցումը_լեգիտիմությանը
Լեգիտիմությունն է Հայաստանի քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2024 15:11 Asia/Tehran
  • Վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի անելիքն է համարում դիվանագիտական  լեզուների համապատասխանեցումը լեգիտիմությանը

Լեգիտիմությունն է Հայաստանի քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե որտեղ է իշխանությունների «տալու» գործընթացի սահմանը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու։

«Կանգ է առնելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանների վրա։ Եվ լեգիտիմությունն է լինելու և լեգիտիմությունն է մեր քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։

Ձեր բարձրաձայնած մտահոգությունները ես բարձրաձայնած կիսում եմ։ Ավելին ասեմ, ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ։

Այո, ես ինքս եմ արձանագրել, որ Հայաստանը և Ադրբեջանը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։ Ո՞րն է մեր անելիքը, մեր անելիքը՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիվանագիտական լեզուները համապատասխանեցնելն է լեգիտիմությանը»,-ասաց Փաշինյանը։

armenpress.am