Բաքուն շարունակում է տարածքային հավակնություն ներկայացնել Հայաստանի նկատմամբ
Բաքուն շարունակում է տարածքային հավակնություն ներկայացնել Հայաստանի նկատմամբ: Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի զգալի մասն ու Երևանը պատկանում են այդ երկրին:
Global Info կայքը մեջբերել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Ղաբիլ Հոսեյնլիի խոսքերն ով ասել է. «Այս կապակցությամբ պետք է ճնշում գործադրենք Հայաստանի վրա։ Մեզ համար ընդունելի չեն Հայաստանի ներկայացրած 1970 թվականի քարտեզները: Գոյություն ունեն նաև այլ քարտեզներ, որոնք հերքում են Հայաստանի փաստարկները։ Դրանք կարելի է գտնել ռուսական արխիվներում: Չնայած, իմ կարծիքով, Ադրբեջանի նպատակը պատմական հողերի վերադարձը չէ, բայց գոնե մենք կարող ենք միավորներ վաստակել Զանգեզուրի միջանցքի հարցով»:
2024 թվականին իր առաջին հեռուստատեսային հարցազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «20-րդ դարում Ադրբեջանի հողերը մաս-մաս տրվեցին Հայաստանին: 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, Երևան քաղաքը, ցավոք, հանձնվեց Հայաստանին։ Դրա համար պատճառ չկար։ Երևանն Ադրբեջանի հնագույն քաղաքն է։ Ադրբեջանցի ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ: Ադրբեջանի դարավոր ճարտարապետական հուշարձանի առկայությունը քաղաքում, հաստատում է դա»։
Ժամանակ առ ժամանակ Ալիրը հանդես է գալիս Հայաստանի տարածքից Զանգեզուրի միջանցքը ստանալու մասին հայտարարություններով: Այդ միջանցքով Ադրբեջանը նպատակ ունի միանալ Նախիջևանին ու Թուրքիային: Այդ միջանցքը միևնույն ժամանակ կկտրի Հայաստանի հետ Իրանի ցամաքային կաը:
Շրջանառվում են կարծիքներ, որ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունեն ռազմական գործողության միջոցով ստանալ Զանգեզուրի միջանցքը, եթե քաղաքակն ճնշումներն արդյունք չունենան:
Եվ Իրանը ստիպված է օգտագործխել իր հատուկ լծակները՝ կանխելու Հայաստանի վրա Թուրքիայի ու Ադրբեջանի հարձակումը և այդ երկրի հետ իր ցամաքային սահմանի փակումը:
Փորձագետների կարծիքով՝ Բաքուն և Թուրքիան փորձում են օգտվել Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի վարած պատերազմից, որը բարդացրել է իրավիճակը տարածաշրջանում և իրականացնել Հայաստանի հարավի և Իրանի հետ ցամաքային սահմանի կապակցությամբ իրենց նպատակները: