Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i212586-Հայաստանն_ու_ԱՄՆ_ն_քննարկել_են_պաշտպանության_ոլորտում_համագործակցությանն_առնչվող_հարցեր
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 18-ին աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2024 15:13 Asia/Tehran
  • Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 18-ին աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար: