Հայաստանի նախագահը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i212588-Հայաստանի_նախագահը_հանդիպել_է_Իրաքյան_Քուրդիստանի_վարչապետի_հետ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2024 15:38 Asia/Tehran
  • Հայաստանի նախագահը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ստեղծված ընդհանուր իրավիճակին և ընթացիկ զարգացումներին։