ՆԱՏՕ-ն պատերազմի՞ է պատրաստվում. փորձագետները նոր աշխարհակարգի ուրվագիծ են տեսնում
Հունվար 21, 2024 08:17 Asia/Tehran
ՆԱՏՕ-ի Ազգային զինված ուժերի ղեկավարների կոմիտեն նախագահող հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի առաջիկա 20 տարում Ռուսաստանի հետ լիամասշտաբ պատերազմի։ Փետրվարին էլ Դաշինքը զորավարժություններ է պլանավորել։ Ուկրաինական ճակատում և Մերձավորարևելյան թեժ զարգացումների ֆոնին, ոչինչ պատահական չեն համարում փորձագետները։