Իրանի դեսպանն այցելել է Մատենադարան, ծանոթացել հայերեն ձեռագրերին, կարևորել հայ-իրանական կապերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i212668-Իրանի_դեսպանն_այցելել_է_Մատենադարան_ծանոթացել_հայերեն_ձեռագրերին_կարևորել_հայ_իրանական_կապերը
Իրանի դեսպանն այցելել է Մատենադարան։ Այս մասին հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2024 13:31 Asia/Tehran
  • Իրանի դեսպանն այցելել է Մատենադարան, ծանոթացել հայերեն ձեռագրերին, կարևորել հայ-իրանական կապերը

Իրանի դեսպանն այցելել է Մատենադարան։ Այս մասին հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։

«Մատենադարան են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին  և մշակույթի կցորդ Մուհամմեդ Ասադի Մովահեդ։

Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի օրակարգը, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու նախատեսվող համատեղ միջոցառումները։

Տնօրենը մասնավորաբար անդրադարձել է մարտին կայանալիք հայ-իրանական գիտաժողովին և տարեվերջին նախատեսվող Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված միջոցառումներին։

Դեսպան Մեհդի Սոբհանին  հայտնել է համակողմանի աջակցության պատրաստակամություն և հրավիրել է Մատենադարանի տնօրենությանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն»,- ասված է հայտարարության մեջ։