Հայաստանի թատերական խմբի ներկայացմամբ, մեկնարկելու է Իրանի Ֆաջր թատերական փառատոնի միջազգային բաժինը
Հունվար 22, 2024 12:36 Asia/Tehran
Այսօր՝ երկուշաբթի, «Ֆաջր» թատերական փառատոնի երկրորդ օրը կսկսվեն միջազգային բաժնի ներկայացումները։ Հայկ Իսրայելյանի «Համլետը» ներկայացմամբ մեկնարկելու է փառատոնի միջազգային բաժինը։
Իրանի Ֆաջր թատերական փառատոնի այս շրջանում Հայաստանը հանդես է գալիս երեք ներկայացումներով, որոնցից առաջինը «Համլետն» է։ Այս ներկայացումը 55 րոպե տևողությամբ այսօր բեմադրվելու է Թեհրանի «Թաթրե Շահր» թատերական համալիրի «Չահարսու» դահլիճում երկու անգամ՝ ժամը 18:00-ին և 20:30-ին: